ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
Փաշինյանը փակում է մեր հնարավորությունների դռները, նա չի կարող բանակցել մեկի հետ, ով իրեն հարբեցող ծաղրածու է անվանել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Մեր զրուցակցի համոզմամբ՝ Թուրքիան իրականացնում է հայկական գործոնը վերացնելու քաղաքականություն։ «Դա է այդ պետության նպատակը, ավելի շուտ՝ այդ պետության երկարաժամկետ ստրատեգիական շահն է հայկական գործոնի վերացումը։ Նրանք գիտեն, թե ինչ են ուզում»,-ասաց ընդդիմադիր պատգամավոր։
Խոսելով ընդդիմության նախաձեռնած պայքարի մասին՝ Վարդանյանը նշեց, որ իշխանությունը ջղաձգվում է, երբ ընդդիմությունն ակցիա է անում, բայց իրենք հետևողական քայլերով հասնելու են իրենց նպատակին։
Մանրամասները՝ տեսանյութում։