ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Քաղաքական դաշտը թուլացած է, իրար դեմ խոսելով են զբաղված, իրավիճակից ելք չի գծագրվում։ Ելքը մտավոր դաշտում պետք է լինի, առանցք է հարկավոր, որի շուրջ ոտքի կկանգնենք։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց բանաստեղծ Մարինե Պետրոսյանը։
Խոսելով Գյումրու ընտրությունների մասին, բանախոսը նշեց, որ Գյումրին շրջադարձային կետ կարող է լինել, ապագայի համար շատ կարևոր է, իշխող թիմի շանսերը քիչ են։
«Ժողովուրդը պայքարելու ջիղ ունի, ճիշտ աշխատանքի դեպքում մարդկանց կարելի է արթնացնել, վերջնականապես կորած մարդիկ քիչ են, մենք ունենք ռեսուրս պայքարելու համար»,- ընդգծեց բանախոսը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ