Դատաբժիշկը Տիգրանի մոտ արձանագրել է սալջարդներ, կապտուկներ, ողային շրջանի կոտրվածքի կասկած կա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

,

Ես մեծ ցավով եմ արձանագրում, որ մինչև հիմա մենք չունենք ոստիկանների կողմից իդենտիֆիկացված տվյալներ, այն երկու ոստիկանների լուսանկարները որոնք ես հրապարակել եմ, անձամբ պարզել եմ իմ նախաձեռնությամբ: Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ ասաց խոշտանգված Տիգրան Ուլուբաբյանի փաստաբանը: 

 «Սա ոչ թե պրոֆեսիոնալ քննիչի, այլ նույնիսկ ուսանողի համար 3-4 րոպեում պարզելու աշխատանք է»,- հավելեց նա: 

 Փաստաբանը մատնանշեց, որ հիմա մտնում են հարցաքննության, որպեսզի քննիչին ցույց տան, թե ովքեր են եղել այն ոստիկանները, որոնք խոշտանգել են Տիգրանին:

Մանրամասները` տեսանյութում:

 --00—ԱՀ