36 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների խախտում. ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

հդմ

2025 թվականի փետրվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 36 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում:

Այս մասին հայտնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից, մանրամասնելով, որ հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 13.9 մլն դրամի չափով տուգանք:

Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը՝ գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներով, կցվում է:

--00--ՀԱ