ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո Ֆերնանդես Նոռոնյայի հետ, տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։
Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ հայ-մեքսիկական օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Ալեն Սիմոնյանը նաեւ գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի ապօրինի դատավարության խնդրի վրա:
--00—ՅՄ