ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Մեծ Բրիտանիան սառեցրել է 25 միլիարդ ֆունտ ստեռլինգի չափով ռուսական ակտիվներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Էմմա Ռեյնոլդսը։
«Մեծ Բրիտանիան սառեցրել է 25 միլիարդ ֆունտ ստեռլինգ գումարի ռուսական ակտիվներ», - Ռեյնոլդսի խոսքը մեջբերվում է ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ:
Ըստ գերատեսչության՝ հակառուսական պատժամիջոցները, որոնք 2022 թվականից սահմանվել են թագավորության կողմից, Ռուսաստանին զրկել են 400 միլիարդ դոլարից։
Ռեյնոլդսը հավելել է, որ Բրիտանիան կշարունակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը, որպեսզի աջակցի Ուկրաինային:
--00—ԱՀ