ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Մարտի 21-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում անցկացվել է ՀՀ զինված ուժերի շախմատի թիմային առաջնության եզրափակիչ՝ համաբանակային փուլը։
Բանակի ուժեղագույն հավաքական թիմի կոչմանն արժանանալու համար պայքարել են նախորդ երկու փուլերի արդյունքներով լավագույնը ճանաչված հավաքականները։
Առաջնության ավարտին մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերի զինծառայողները պարգևատրվել են մեդալներով և գավաթներով։
--00—ՍՊ