Գերիների հարցով այսօր հաջողություն չունենք, խնդիրը գաղտնիություն է պարունակում․ ԱԱԾ տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Գերիների հարցով այսօր հաջողություն չունենք, խնդիրը գաղտնիություն է պարունակում։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։

«Այս պահին, որևէ այլ բան չեմ ցանկանում բարձրաձայնել։ Հիմա դուք ցանկանում եք կոնկրետ պատասխան ստանալ, բայց դա կարող է ձեզ չգոհացնել, որովհետև ոչ թե ընդհանրապես հաջողություններ չունենք, այլ՝ կոնկրետ այս պահին հաջողություններ չունենք»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ