Հայաստանին կարկանդակ են առաջարկում, թե համաձայնվեք Բաքվի պահանջներին՝ ձեզ գումարով կօգնենք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News 

Մեծ խաղացողների համար կարևոր չէ, թե հայ-ադրբեջանական խնդիրը ում հաշվին կլուծվի, ինչը ՀՀ-ի համար ռիսկեր է առաջացնում։ Բրիտանիան մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի վրա, կարող է նրան դրդել քայլերի իրավիճակն այստեղ ապակայունացնելու համար։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։    

Վերլուծաբանի կարծիքով, խաղաղության համաձայնագիր կնքելու համար Ադրբեջանի վրա ճնշումներ չեն լինի, ի դժբախտություն մեզ, նրանք կարողացել են դիրքավորվել, այսօր նրանք են կարևոր խաղացողների համար։
Անդրադառնալով համաձայնագրում միջնորդների ներգրավվածությանը, Բադալյանը նշեց, որ միջնորդ լինելու ցանկություն չունեն երկրները, քանի որ դա ենթադրում է պատասխանատվության ստանձնում, Հայաստանին մնում էր համաձայնվել երկկողմ բանակցություններին․ «Հայաստանին կարկանդակներ են առաջարկում, համաձայնվեք՝ ձեզ կօգնենք, ԵՄ ծրագրեր և այլն, ՀՀ-ն գերադասեց այդ տարբերակը»։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԱՊ