ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պահին խմբակցության նիստ է անում: 24News-ի տեղեկություններով, քննարկվում է Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելուն կողմ քվեարկելու հարցը:
Նշենք, որ Գլխավոր դատախազը Աժ-ում է Տարոն Մարգարյանին և Հովիկ Աղազարյանին անձեռմխելիությունից զրկելու միջնորդության հարցով։
Հովիկ Աղազարյանի մասով ներկայացվել է քրգործով ուսումնասիրվող կաշառքի երկու դրվագ:
Հիշեցնենք նաև, որ Հովիկ Աղազարյանն իր հանդեպ նախաձեռնված գործընթացը համարում է քաղաքական հետանդում և իրեն լռեցնելու փորձ:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ