ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին հրամանագիր է ստորագրել, որը պարտավորեցնում է քաղաքացիությունը հաստատող փաստաթղթեր ներկայացնել ընտրություններում քվեարկելու համար գրանցվելիս, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
«Նահանգի կամ իշխանության տեղական մարմնի պաշտոնատար անձը պետք է ձևաթղթի վրա նշի փաստաթղթի տեսակը, որը դիմողը ներկայացրել է որպես Միացյալ Նահանգների քաղաքացիությունն ապացուցող փաստաթուղթ, ներառյալ փաստաթղթի տրման օրը, փաստաթղթի վավերականության ժամկետի լրանալու օրը (եթե այդպիսին նշված է), գերատեսչությունը, որը տվել է փաստաթուղթը, և փաստաթղթի հետ կապված ցանկացած բացառիկ նույնականացման համար…. միաժամանակ ձեռնարկելով տեղեկատվական անվտանգության ապահովման համապատասխան միջոցներ», - ասվում է Սպիտակ տան կողմից հրապարակված հրամանագրում։
Ըստ հրամանագրի՝ դաշնային օրենքը «օտարերկրյա քաղաքացիներին արգելում է մասնակցել դաշնային ընտրություններին, նահանգների մակարդակով ընտրություններին կամ տեղական ընտրություններին որևէ վճարում կամ ծախս կատարելու միջոցով»:
«Մեր ընտրական գործընթացին այս տեսակի օտարերկրյա միջամտությունը խաթարում է Ամերիկայի քաղաքացիների՝ իրենց Հանրապետությունը կառավարելու իրավունքները», - նշված է հրամանագրում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ