ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Մեղրի, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանի հետ։ Այս մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Մեղրի քաղաքն՝ Արաքսի ափին, գտնվում է Իրանի հետ սահմանին։ Այն մի քանի ամիս առաջ քույր քաղաք է դարձել Ֆրանսիայի Բրոն քաղաքի հետ:
Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ։
Շնորհակալություն քաղաքապետ պարոն Խաչատուր Անդրեասյանին ընդունելության համար»,-նշված է դեսպանի գրառման մեջ։
--00—ՅՄ