Անդրանիկ Քոչարյանը ներողություն չի խնդրել նաև Երևանի փոխքաղաքապետից․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

գգ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը դեռ նախորդ տարի գրել էր, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ի թիվս այլոց, Արմեն Փամբուխչյանի դեմ էլ է կոմպրոմատների մի ողջ «թղթապանակ» ներկայացրել կուսակտիվի նիստին, որպեսզի ապացուցի, որ Փամբուխչյանը կոռուպցիոն մի շարք գործարքների մեջ է թաթախված։

Մասնավորապես տեղեկացրել էինք, որ թիմի ներսում բացահայտվել է, որ Արմեն Փամբուխչյանը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) որդուց մեքենա է նվեր ստացել, ինչպես նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդու հետ մտերիմ հարաբերություններ ունի եւ օգտվում է առատաձեռն նվիրատվություններից: Իսկ Դավիթ Սեդրակյանը Երեւանի ամենախոշոր կառուցապատողներից մեկն է:

Այս թվարկումներից հետո Անդրանիկ Քոչարյանը նաեւ լրատվամիջոցների բացահայտումներն է մեջբերել, ըստ որոնց՝ Երեւանի փոխքաղաքապետ, ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանի 71-ամյա հայրը 40 հեկտար հող է ձեռք բերել Արմավիրի մարզում՝ դեղձի այգիներ հիմնելու համար։ Փամբուխչյանը այս նպատակով նաեւ 1,5 միլիարդ դրամի վարկ է ստացել եւ 102 մլն դրամ (մոտ 270 հազար ԱՄՆ դոլար) պետությունից՝ որպես սուբսիդիա՝ «պրիզ»։

Չնայած Անդրանիկ Քոչարյանից Փամբուխչյանը պահանջել է ներողություն խնդրել իրեն զրպարտելու, անհարկի մեղադրանքներ ներկայացնելու համար, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ական իր աղբյուրներից պարզեց, որ Քոչարյանը հրաժարվել է փոխքաղաքապետ Փամբուխչյանից ներողություն խնդրել: Անդրանիկ Քոչարյանը մինչ օրս չի զղջացել իր ներկայացրած, Փամբուխչյանի որակմամբ՝ «ստերի» համար:
Իսկ ՔՊ խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանից եւ Հրաչյա Հակոբյանից Անդրանիկ Քոչարյանը ներողություն էր խնդրել` նրանց գործարարների «դեղ ցրողներ» և «կոռումպացվածներ» անվանելու համար»:

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 
 

--00—ՍՊ