Երևանում բախվել են «Chevrolet Malibu»-ն և էլեկտրական հեծանիվը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

,

Այսօր՝ մարտի 30-ին, ավտոմեքենայի և էլեկտրական հեծանիվի մասնակցությամբ բախում է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:10-ի սահմաններում Հարավ-արևմտյան թաղամասից դեպի Սիլիկյան թաղամաս տանող ճանապարհահատվածում  բախվել են «Chevrolet Malibu» մակնիշի ավտոմեքենան և էլեկտրական հեծանիվը։

Բախման հետևանքով հեծանիվը կողաշրջվել է, իսկ հեծանվորդին, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, «Chevrolet»-ի վարորդը մեկ այլ քաղաքացու հետ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Երբ հեծանիվը կողաշրջվել է, դրանից հետո «Peugeot» մակնիշի ավտոմեքենան բախվել է հեծանիվին։

«Chevrolet»-ի  ու «Peugeot»-ի վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և հեծանվորդի ինքնությունը։
 
--00--ՀԱ