Ինձ ապտակող չի ծնվել, Մարտուն Գրիգորյանը հերքել է, ասել է՝ միջադեպ չի եղել. ՔՊ-ական թեկնածու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News 

Ինձ ապտակող չի ծնվել, Մարտուն Գրիգորյանը հերքել է լրատվամիջոցներով այդ տեղեկությունը, խնդրում եմ ինձ այդպիսի մանիպուլյացնող հարցեր մի տվեք։ Այս մասին քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը։

«Ես այնպիսին եմ ինչպիսին կամ, գյումրեցիները ինձ լավ են ճանաչում, տարբեր աթոռներ եմ փոխել, բայց ոչ մի աթոռ ինձ չի կարող փեխել։ Ես վստահ եմ՝ գյումրեցին ճիշտ ընտրություն է կատարելու, վաղն ականատես կլինեք»,- նշեց նա։

Հարցին, թե Մինասյանն Արցախն առաջ էլ էր ատո՞ւմ, թե ՔՊ մտնելուց հետո է սկսել ատել՝ պատասխանեց, որ ինքն Արցախը չի ատում։

ՔՊ-ական թեկնածուն վստահաբար հավելեց, որ վաղը հաղթանակից հետո կհանդիպեն և հանգիստ կպատասխանի լրագրողների հարցերին։

Մանրամասները՝ տեսանյութում։


--00--ԱՀ