Տնային կալանք և վարչական վերահսկողություն․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

ՖՖ

 «Հրապարակ» օրաթերթը գրում է․Իրավապահ համակարգի մեր աղ­բ­յուր­ներից տեղեկացանք, թե ինչ է սպասվում Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին, որոնց խորհրդարանն այսօր կզրկի պատգամավորական անձեռնմխելիությունից` բավարարելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը։ Որքան էլ զարմանալի է, Փաշինյանի գրպանային իրավապահներն ավելի խիստ պատիժ են նախատեսել երբեմնի ՔՊ-ական Աղազարյանի նկատմամբ: Որոշել են նրա նկատմամբ քրեական վարույթի ընթացքում տնային կալանքի որոշում կայացնել, որպեսզի մեկուսացնեն Աղազարյանին, զրկեն խոսելու եւ ԱԺ նիստերին մասնակցելու հնարավորությունից:

Իսկ Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդ ամ Տարոն Մարգարյանի դեպքում, հավանաբար, կկիրառվի վարչական վերահսկողություն։ Չնայած Աղազարյանը երեկ կաշվից դուրս եկավ, որ Նիկոլ Փաշինյանի հետ վերջնականապես չխզի կապերը, եւ ամեն ինչ արեց, որ իր պահվածքով ցույց տա, թե շարունակում է հոգով նիկոլական մնալ, ու ամբիոնից պարբերաբար գովերգում էր Փաշինյանին` նախկինում կայացրած բարդ որոշումների համար, սակայն դա էլ նրան չի փրկի։




Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 
 

--00—ՍՊ