Իրավիճակը չափազանց բարդ է․ ՌԴ ԱԳՆ-ն՝ ԱՄՆ-ում նոր դեսպանի անելիքների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

Screenshot_5

Անհրաժեշտ է վերականգնել ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան աշխատանքը, որը երկար տարիներ արգելափակված էր ամերիկյան նախորդ վարչակազմի կողմից, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչ խնդիր է դրված ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպան Ալեքսանդր Դարչիևի առջև։

Մեկնաբանելով Դարչիևի առջև ծառացած խնդիրները՝ Զախարովան նշել է, որ իրավիճակը չափազանց բարդ է՝ հաշվի առնելով, թե քանի տարի ԱՄՆ նախորդ վարչակազմերը քանդեցին Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները։

«Ի թիվս այլ բաների, անհրաժեշտ է վերականգնել դեսպանատան աշխատանքը այն առումով, որ այն գրեթե երկար տարիներ արգելափակված էր նախորդ վարչակազմի կողմից: Հատկապես այս ոլորտում մեծ թվով խնդիրներ կան»,- ասել է Զախարովան։

--00—ՅՄ