ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Անհայտ կորած անձանց ընտանիքները կարևոր դեր են կատարում իրենց սիրելիների որոնման գործում: Սա հաշվի առնելով՝ ԿԽՄԿ-ի Հետախուզման կենտրոնական գործակալության և Մարդասիրական բանակցությունների իրավասության կենտրոնի հետ համատեղ Երևանում կազմակերպել էինք աշխատաժողով՝ «Իշխանությունների հետ գործակցությունը» խորագրով: Միջոցառմանը մասնակցել են ընտանիքներ, որոնց հարազատն անհայտ է կորել 1990-ականներին և 2020թ․ հակամարտության սրացման հետևանքով։
Այս քառօրյա միջոցառման նպատակն է ընտանիքներին զինել բանակցային գործնական հմտություններով, որպեսզի նրանք ավելի արդյունավետ կերպով հաղթահարեն մարտահրավերները, ավելի դիմակայուն լինեն և կարողանան կառուցողական ու բովանդակալից երկխոսություն վարել պատկան մարմինների հետ:
ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտե
--00—ՍՊ