Իսրայելի ավիահարվածի հետևանքով Բեյրութում «Հեզբոլլահ»-ի պաշտոնյա է սպանվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

photo_2025-04-01_18-38-16

Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութի հարավային արվարձանում 4 մարդ է զոհվել, այդ թվում՝ «Հեզբոլլահ»–ի պաշտոնյա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:

Իսրայելի զինվորականներն ասել են, թե պաշտոնյան՝ Հասան Բդեիրը, եղել է «Հեզբոլլահ»–ի և իրանական «Ղուդս» ջոկատի անդամ և օգնել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը իսրայելցի խաղաղ բնակիչների դեմ «ահաբեկչություն պլանավորելու հարցում»:

Լիբանանի անվտանգության աղբյուրը հայտնել է, որ թիրախը եղել է «Հեզբոլլահ»–ի գործիչը:

--00—ՅՄ