Իսրայելի ավիահարվածից զոհվել են Գազայում օգնություն բաժանող ՀԿ-ի աշխատակիցները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

1133828

Գազայի հատվածի կենտրոնում Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել են «Համաշխարհային կենտրոնական խոհանոց» (WCK – World Central Kitchen) հասարակական կազմակերպության 7 աշխատակիցներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Զոհերի շարքում են Ավստրալիայի, Բրիտանիայի, Լեհաստանի քաղաքացիներ, ԱՄՆ-ի և Կանադայի երկքաղաքացիություն ունեցող աշխատակից և պաղեստինցիներ։ Նրանք եղել են զրահապատ մեքենաներում, որոնց վրա պատկերված է եղել WCK-ի տարբերանշանը։

Ըստ հրապարակման՝ չնայած Իսրայելի պաշտպանության բանակի հետ համակարգմանը, ավտոշարասյանը հարվածել են պահեստից դուրս գալուց հետո, որտեղ նրանք բեռնաթափել են ծովային ճանապարհով Գազայի հատված մատակարարված ավելի քան 100 տոննա մարդասիրական օգնություն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ