ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Վիլենի գնալով ՔՊ-ի որակը չի փոխվում, այդ վարքագիծը բնորոշ է հիմնական կազմին։ Նրանք յոթ տարի իշխանության լինելուց հետո հասկացել են, որ անպատիժ են մնացել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը։
Խոսելով Գյումրիում և Փարաքարում ավագանու արտահերթ ընտրությունների մասին, զրուցակիցը նկատեց, որ ՔՊ-ն որևէ տեղ մեծամասնություն չունի, հեղափոխությունը ձախողել է, չի կարողանում տեղական իշխանություն վերցնել։ Դատարկ ինքնավստահություն ունենալու փոխարեն պետք է հետևություն անել, թե ինչու խայտառակ պարտություն կրեցին։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ