ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Հայաստանում 2018 թ-ին տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները չեն սկսվել Գյումրիից, գյումրեցիները կապ չունեն տեղի ունեցածի հետ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը։ Ըստ Գրիգորյանի, սակայն, եթե ընդդիմությանը հաջողվի հաղթել Գյումրիի ընտրություններում, դա կարող է նպաստել երկրում իշխանափոխությանը։
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիում տեղի են ունենալու ընտրություններ, որին մասնակցում է ՔՊ-ական, գործող համայնքապետի ժ/պ Սարիկ Մինասյանը, Մարտուն Գրիգորյանը, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը և մի քանի այլ թեկնածուներ։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ