Գյումրիում բոլորը խաղի մեջ են մտել, լուրջ պայքար է գնալու, իշխանության շանսերը թույլ են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News 

Փաշինյանը հատիկ առ հատիկ կորցրած ընտրազանգվածին վերադարձնելու խնդիր է դրել։ Նա մի քանի մարդ է վերադարձնելու, բայց նույն վստահության պաշարը չի ունենալու։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։  

Քոչարյանի խոսքով, իշխանությունը տապալել է նաև կառավարումը, որևէ փորձ չունեցող, փաբից դուրս եկած տղաներն ու աղջիկները նախարարներ են դարձել, չեն կարողանում աշխատել, Փաշինյանն ուզում է փոփոխություններ անել, բայց կադրեր չկան, ոչ մեկ չի ուզում նախարար աշխատել։  

Խոսելով Գյումրիի ընտրությունների մասին, Քոչարյանը նշեց, որ Գյումրին լակմուսի թուղթ է լինելու բոլորի համար, քաղաքական պրոցեսների ստարտն է լինելու, պայքարը լուրջ է, բոլորը խաղի մեջ են մտել, իշխանության շանսերը թույլ են։ 

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

--00—ԱՊ