Կրասնոդարի գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է փոխարինել Սպերցյանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

dbea2fdcd8aa6547b634dcdad397a44c67e938ce31fef853379462-1-750x375

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը բացատրել է, թե ինչու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մինչև վերջ չի մասնակցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Ակրոնի» դեմ խաղին (1:0)։ Ֆուտբոլիստը փոխարինվել է 75-րդ րոպեին։

«Վիկտոր Սան վնասվածք ստացավ «Ֆակելի» հետ խաղում և ստիպված փոխարինվեց։ Կողային մկանների հետ խնդիր ունի, դեռևս չի մարզվում։ Չգիտեմ, թե որքան կտևի վերականգնումը, «Զենիթի» դեմ խաղին մասնակցելու որոշ շանսեր կան, բայց փոքր են։

Էդիկի դեպքում… Գիտեք, նա շատ խաղեր բաց է թողել, և երևում էր, որ արդեն հոգնել էր։ Կարծում եմ՝ դա նորմալ է։ Նախորդ խաղում նա խաղաց 30 րոպե, այսօր՝ 75։ Կարող էր հանդիպումն ավարտին հասցնել, բայց որոշեցինք ռիսկի չդիմել», – ասել է Մուսաևը մամուլի ասուլիսում։

«Կրասնոդարը» 23 տուրից հետո ունի 52 միավոր և զբաղեցնում է Ռուսաստանի առաջնության առաջին տեղը՝ հինգ միավորով առաջ անցնելով մոտակա հետապնդող «Զենիթից»։ «Ակրոնը» 25 միավորով իններորդ տեղում է։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ