ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
«Կրասնոդարի» պաշտպան Ջովանի Գոնսալեսը հայտարարել է, որ թիմի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ ավելի ուժեղ առաջնությունում, քան ռուսականն է։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
«Այո, անկասկած, Սպերցյանն ունի բարձր մակարդակ՝ ավելի ուժեղ առաջնությունում խաղալու համար։ Էդուարդը ոչ միայն «Կրասնոդարի», այլ նաև Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Նա կարող է կարիերայում լավ թռիչք կատարել»,- Գոնսալեսի խոսքն է մեջբերում Советский спорт-ը։
Հայ ֆուտբոլիստը ՌՊԼ-ում դարձել է 5 գոլի հեղինակ։
--00—ԼՀ