Սպերցյանը Եվրոպայում խաղալու ներուժ ունի. Կրասնոդարի ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

Untitled-3

«Կրասնոդարի» կիսապաշտպան Կևին Լենինին արձագանքել է այն լուրերին, թե իր թիմակից, Հայաստանի հավաքականի խաղացող Էդուարդ Սպերցյանը կարող է հեռանալ թիմից։

«Սպերցյանը Եվրոպայում խաղալու ներուժ ունի։ Նա բարձր որակներ ունեցող ֆուտբոլիստ է։ Ընդհանուր առմամբ մենք լավ թիմ ունենք։ Մեր թիմի բոլոր խաղացողները շատ որակավորված են։ Մենք միշտ տալիս ենք մեր լավագույնը»,- Լենինիի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։

Հիշեցնենք, որ Armenie Football-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սպերցյանը «Կրասնոդարի» ղեկավարությանը հայտնել է ամառային տրանսֆերային պատուհանի ավարտից առաջ ակումբից հեռանալու ցանկության մասին։

24-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Հիմնական թիմի կազմում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 116 հանդիպում, որոնցում դարձել է 33 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո:

--00—ՅՄ