Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

.

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 8-ին, մրցագորգ է դուրս եկել Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը։

Հարությունյանը քառորդ եզրափակչում 12։2 հաշվով հաղթել է Մոլդովայի ներկայացուցիչ Լեոմիդ Կոլեսնիկին և դուրս եկել կիսաեզրափակիչ։

--00--ԱՀ