Թայվանում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

Screenshot_4

Այսօր 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանի հյուսիս-արևելքում, հայտնել է կղզու Կենտրոնական եղանակային բյուրոն:

Հաղորդվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 09:53-ին Իլան կոմսությունում՝ կղզու հյուսիս-արևելքում: Օջախը գտնվել է 72,4 կիլոմետր խորության վրա։

Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

--00—ՅՄ