ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Արցախցի այն ընտանիքները, որոնք ունեն լրացուցիչ դրամական աջակցության կարիք, կօգտվեն մեկ այլ որոշմամբ սահմանված օգնություն։ Օգնությունը կլինի մեկ անձի չափանիշներով միջի եկամտի չափով։ Այսօր այս մասին ԱԺ-ում 24News-ի հետ զրույցի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
«Ի սկզբանե մենք պայմանավորվածություն ենք ունեցել, որ հրատապ հարցերն առանձնացնենք, բոլոր հարցերը պարզաբանման համար բավարար ժամանակ են պահանջում։ Պայմանավորվել ենք արցախցիների հետ, որ խոսելու ենք միայն սոցիալական հարցերի մասին։
Մենք երկու օր շարունակել ենք խոսել, հանդիպումների ընթացքում իրենք տարբեր նկատառումներ են հնչեցրել, ասել են, որ ունեն կոնկրետ առաջարկություններ։», - իր խոսքում նշեց փոխվարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ