ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնի պատասխանատու Դավիթ ուրարակիր Փաշայանը հերթական հանդիպումն է ունեցել «ՀՄԸՄ Արցախ»-ի սկաուտ պատանիների հետ՝ քննարկելու նրանց հուզող կրոնական թեմաներ։ հայտնում են Արցախի թեմից։
Հանդիպումն սկսվել է միասնական աղոթքով, որին հաջորդել է հոգևոր-դաստիարակչական զրույց. ընթացքում Դավիթ ուրարակիրը պատասխանել է պատանիների հարցերին։
--00—ՍՊ