23 հայ գերիները խոշտանգվում ու ստորացվում են Բաքվում, 80 հայ բռնի անհետացել է. իրավապաշտպան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

Բաքվում պահվող հայ գերիները մշտապես գտնվել ու գտնվում են կյանքի իրական սպառնալիքների ներքո, մենք ունենք արձանագրված մի քանի տասնյակ դեպքեր, երբ անձինք սպանվել են հենց գերեվարման ընթացքում։ Գերիների հիմնախնդիրը էապես կապված է նաև բռնի անհետացման խնդրի հետ։ Այս մասին հայտարարել է իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը։

«Ունենք դեպքեր, երբ շուրջ 80 հայեր ենթարկվել են բռնի անհետացումների, այսինքն, ունենք մարդկային ճակատագրեր, որոնք շարունակում են մնալ անհայտության մեջ և դրանց հետևում կան հոգեբանական այլ տառապանքներ։ Սա ևս դիտարկվում է պետության քաղաքականության կոնտեքստում»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ