Աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունն աճել է ռեկորդային 304 միլիարդ դոլարով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

photo_2025-04-10_18-52-34

Աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունն աճել է ռեկորդային 304 միլիարդ դոլարով՝ ներմուծման մաքսատուրքերի բարձրացումը 90 օրով հետաձգելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Bloomberg-ի «Միլիարդատերերի ինդեքսի» (Bloomberg Billionaire Index) տվյալները։

ԱՄՆ ղեկավարի որոշմանը հետևել է բաժնետոմսերի արժեքի աճ, որից ամենից շատ վաստակել է Իլոն Մասկը։ Նրա  կապիտալն ավելացել է 36 միլիարդ դոլարով այն բանից հետո, երբ Tesla ընկերության բաժնետոմսերի արժեքը 23%-ով բարձրացել է: Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգի կարողությունն աճել է 26 մլրդ դոլարով, իսկ Nvidia տեխնոլոգիական ընկերության ղեկավար Ջենսեն Հուանգինը՝ 15,5 մլրդ դոլարով։

Աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր զուտ կապիտալի աճը 304 միլիարդ դոլարով դարձել է ռեկորդային «Միլիարդատերերի ինդեքսի» ամբողջ պատմության ընթացքում։ Նախորդ՝ 233 միլիարդի դոլարով աճի ռեկորդը գրանցվել է 2022 թ. մարտին այն բանից հետո, երբ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը, որը կատարում է երկրի կենտրոնական բանկի գործառնությունները, բարձրացրել է բազային տոկոսադրույքը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ