«Ճանապարհային դեպարտամենտի» նորանշանակ տնօրենը հանձնարարականներ է տվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

aa
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն այսօր անցկացրել է առաջին գործակարգավարական խորհրդակցությունը։ Հիմնադրամի պատասխանատուների հետ քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր։
 
Անդրադարձ է կատարվել Ճանապարհային դեպարտամենտի ընթացիկ ծրագրերին, առաջիկա անելիքներին։ Ընդգծվել է, որ պետք է արվի առավելագույնը՝ աշխատանքները լավագույնս կազմակերպելու և հիմնադրամի առջև դրված խնդիրները արդյունավետորեն լուծելու համար։
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։

--00—ՍՊ