ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Ստամբուլում բանակցում են միայն երկկողմանի հարցերի շուրջ. Ուկրաինայի թեման այնտեղ չի քննարկվում: Հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ բոլորը շահագրգռված են շուտափույթ կարգավորման համար, սակայն միայն երկու կողմերի շահերի պահպանման դեպքում։
Ռուսաստանի համար առաջին պլանում սեփական շահերի պահպանումն է, հավելել է նա։
--00—ՍՊ