Յուվենտուսը տրանսֆերային առաջարկ է պատրաստում Ռեալի խաղացողի համար․ հայտնի են մանրամասները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

աա

Մադրիդի «Ռեալին» իսպանացի եզրային պաշտպան Ֆրան Գարսիան կարող է տեղափոխվել իտալական Ա Սերիա, այս մասին հայտնում են Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբը հետաքրքրված է ձախ պաշտպանի տրանսֆերով: «Ծեր սինյորայի» ղեկավարությունը պատրաստ է Գարսիայի ձեռքբերման համար հատկացնել 20-25 միլիոն եվրո։ Եթե ​​կողմերը համաձայնության գան, գործարքը կարող է ավարտվել առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

25-ամյա պաշտպանի գործող պայմանագրի ժամկետը «արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո:

--00—ՍՊ