ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Ապրիլի 10-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
Քննարկվել են կրիպտոակտիվների շրջանառությանն ու դրա օրենսդրական կարգավորմանն առնչվող հարցեր:
Կուսակցության անդամ Էդուարդ Ավետիսյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին:
--00—ՍՊ