ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման շուրջ համեմատաբար արագ կկնքվի համաձայնագիրը։
Մենք հույս ունենք, որ կկարողանանք համեմատաբար շուտ գործարք կնքել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ ռազմական գործողություններին վերջ տալու համար, ասել է Թրամփը:
Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը նշել էր, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ուկրաինան մոտ են ուկրաինական հակամարտության շուրջ պայմանավորվածություններին: Սակայն նա ընդգծել է, որ վերջին շաբաթվա ընթացքում իրավիճակը փոքր-ինչ վատացել է, քանի որ հաճախակի են դարձել ռմբակոծությունները:
--00—ՍՊ