Միասնական ջանքեր են պետք արցախցիների իրավունքների պաշտպանության համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

aa

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը շարունակում է քննարկումները տարբեր շրջանակների հետ՝ հայտարարված լայն հանրային համախմբման շրջանակներում։

Ապրիլի 8-ին Խորհրդի որոշ անդամներ Ազատության հրապարակում տեղակայված շտաբ-վրանում հանդիպում են ունեցել ԱՀ Ազգային ժողովում ներկայացված՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Ազատ հայրենիք» կուսակցությունների ղեկավարությունների հետ։

Կողմերը մտքեր են փոխանակել մեկնարկած պայքարի շրջանակներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ՝ ընդգծելով միասնական ջանքերի անհրաժեշտությունը արցախցիների իրավունքների պաշտպանության համար:
 

 

 

--00—ՍՊ