Ալիևի վարչակարգը հմտորեն է որսացել պահը. արաբագետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

դդ

Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է․

«Ադրբեջանը դարձել է միջնորդ(բարի ծառայություններ է մատուցել) Սիրիայի հետ կապված Իսրայել-Թուրքիա լարվածության հաղթահարման գործընթացում։

Վերջին շրջանում Անկարայի և Թել Ավիվի միջև սրված հարաբերությունները և առաջացած խնդիրները քննարկելու նպատակով Բաքվում հանդիպել են Թուրքիայի և Իսրայելի ղեկավարների ազգային անվտանգության հարցերով խորհրդականների գլխավորած աշխատանքային խմբերը. որոշվել է ձևավորել կայուն կապի մեխանիզմ՝ Սիրիայի տարածքում հնարավոր խնդիրներից խուսափելու համար։

Ինչ խոսք, Ալիևի վարչակարգը հմտորեն է որսացել պահը՝ օգտագործելով սեփական միջազգային հեղինակությունն ընդգծելու հարմար առիթը»։

 

 

--00—ՍՊ