ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա նիստում թիրախավորեց Երեւանի պետական համալսարանը՝ հայտարարելով․ «Եթե սովորական պայմաններում ասես՝ ԵՊՀ-ն պետք ա սովորի, քարը, փետը, աթոռները, նստարանները կառնեն` կընկնեն հետեւիցդ»։ ԵՊՀ-ից մեզ պատմեցին, որ սա նշանակում է՝ նա չի մարսել այն, որ իրենք մերժել են կնոջը։
Հիշեցնենք, որ «Կրթվելը նորաձեւ է» արշավի շրջանակներում Աննա Հակոբյանը տարեվերջին այցելել էր ԵՊՀ` հանդիպել Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ղեկավար կազմի, դասախոսների, ուսանողների հետ, դասախոսություն կարդացել` Խորենացու
«Ողբից» ընթերցելով, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց, թե վարչապետի կինն արդեն համալսարանականներին է կրթում: Պարզվում է` Աննա Հակոբյանը նպատակ է ունեցել կրթել ողջ մայր բուհը եւ ցանկացել է հերթով այցելել ԵՊՀ բոլոր մյուս ֆակուլտետներ, սակայն ԵՊՀ դասախոսական կազմը դիմադրություն է ցույց տվել, եւ ԵՊՀ-ն «կրթելը» դարձել է տիկնոջ չիրականացած երազանքը։ Ըստ այդմ, ԵՊՀ դասախոսական կազմի համար Փաշինյանի երեկվա հայտարարությունն անակնկալ չի եղել, նրանք ավելի վաղ են սպասել, որ իրենց «հանդուգն» մերժումն անպատասխան չի մնալու։
--00—ՍՊ