ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
Նյու Յորքում ուղղաթիռ է կործանվել, այն ընկել է Հուդզոն գետը։
Ըստ Associated Press-ի՝ ուղղաթիռի վթարի հետևանքով վեց մարդ է զոհվել։
Նյու Յորքի ոստիկանության հանձնակատար Ջեսիկա Թիշի խոսքով՝ զոհվել են օդաչուն, երկու մեծահասակ և երեք երեխա։ Չորս մարդ մահացած է ճանաչվել դեպքի վայրում, եւս երկուսը մահացել են հիվանդանոցում, հայտարարել է նա:

Հաղորդվում է, որ հինգ ուղևոր զբոսաշրջիկներ են եղել Իսպանիայից։ Ուղղաթիռը կորցրել է կառավարումը Ջորջ Վաշինգտոնի կամրջի մոտ շրջվելուց անմիջապես հետո և շարժվել Նյու Ջերսիի ափամերձ գծի երկայնքով: Վթարի պատճառների հետաքննություն է ընթանում։ Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ Բելլ 206 ուղղաթիռը, որը լայնորեն օգտագործվում է առևտրային և կառավարական ավիացիայում, բաժանվել է երկու մասի և ընկել գետը։
--00—ՍՊ