ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
Ապրիլի 11-ին Սանկտ Պետերբուրգում սկսվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Բանակցային գործընթացը փակ է անցկացվում։
Պեսկովի խոսքով՝ հանդիպմանը կքննարկվեն Ուկրաինայում հակամարտության կարգավորման որոշ ասպեկտներ։
--00—ՍՊ