Թրամփը ՌԴ-ին կոչ է արել սկսել գործել ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

դ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին կոչ է արել սկսել գործել ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման համար:  Այդ մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է Truth Social սոցցանցում։ 

Նման հայտարարություն նա արել է Ուիթքոֆի և Պուտինի նախատեսված հանդիպման նախօրեին։

«Չափազանց շատ մարդիկ են զոհվում՝ ամեն շաբաթ հազարավոր մարդիկ, այս սարսափելի և անիմաստ պատերազմում: Պատերազմ, որը երբեք չպետք է սկսվեր, և որը չէր լինի, եթե ես լինեի նախագահը»- ասվում է Թրամփի գրառման մեջ: 

Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին Սանկտ Պետերբուրգում սկսվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ 

Բանակցային գործընթացը փակ է անցկացվում։

Պեսկովի խոսքով՝ հանդիպմանը կքննարկվեն Ուկրաինայում հակամարտության կարգավորման որոշ ասպեկտներ։ 
 

--00—ՍՊ