Կատարը հանձնառու է աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

dd

Հակոբ Արշակյանը հանդիպել է Կատարի Շուրա խորհրդի փոխնախագահ Համդա Բինթ Հասան Ալ Սուլաիթիի հետ:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության օրակարգը:

Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը խոսել է Կատար կատարած իր այցի մասին՝ նշելով հաճելի հիշողությունները եւ ընդգծելով երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը:

Նա նաեւ Շուրա խորհրդի փոխնախագահին հրավիրել է այցելել Հայաստան:

Համդա Բինթ Հասան Ալ Սուլաիթին հայտնել է Կատարի հաստատակամ հանձնառությունը՝ աջակցելու խաղաղության հաստատման ջանքերին: «Առանց խաղաղություն՝ զարգացում չի կարող լինել»,- նշել է նա:

Քննարկումների ընթացքում ընդգծվել է երկու երկրների ընդհանուր հանձնառությունը տարածաշրջանային կայունությանն ու երկարաժամկետ համագործակցությանը:

Պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

--00—ՍՊ