Վաշինգտոնը հնարավորություն ունի ամբողջովին դադարեցնել Իրանից նավթի արտահանումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

f

ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ Վաշինգտոնը հնարավորություն ունի ամբողջովին դադարեցնել Իրանից նավթի արտահանումը:

Դա միանգամայն իրագործելի է, հայտարարել է նա։

ԱՄՆ էներգետիկայի նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ն կարող է հետևել Իրանից դուրս եկող նավերին:

Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն էլ իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է փոխզիջումների գնալ Իրանի հետ բանակցություններում։ 

Ապրիլի 12-ին Օմանում տեղի կունենան Թեհրանի և Վաշինգտոնի բանակցությունները։ 

--00—ՍՊ