ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է. «Մայր Աթոռի կարևոր արձագանքը Վատիկանի Գրեգորյան հաստատությունում կազմակերպված ադրբեջանական մշակութային ագրեսիային, քաղաքական ցինիզմին։
Այնուամենայնիվ, կատարվածը լրջագույն քաղաքակրթական անբարոյականություն է, մշակութային ցեղասպանական գործողություն, որին հայ իրականության բոլոր երեսները՝ գիտական, քաղաքական, մշակութային և դիվանագիտական, պիտի համարժեք պատասխան տան։ Թույլ չպիտի տալ, որ մեզ շարունակեն նվաճել նաև ներսից»։
--00—ՍՊ