Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձին հատվածներում՝ նաև ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

4

Հանրապետության տարածքում ապրիլի 12-14-ին` առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև ամպրոպ: Ապրիլի 12-14-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։

Քամին հարավարևմտյան է՝ 5-8 մ/վ: Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ ապրիլի 12-ին, 15-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։

Երևանում ապրիլի 12-14-ն սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին՝ անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13 մ/վ արագությամբ։

 

 --00—ԱՊ