Ռուսական համարանիշներով գողացված ավտոքարշակը հայտնաբերվեց Գյումրիում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

photo_2025-04-12_10-31-38

Ապրիլի 5-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 37-ամյա Բաբկեն Մ․-ն և հայտնել, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք Արարատյան փողոցի 76 հասցեի մոտից գողացել են իրեն պատկանող ռուսական համարանիշներով «Գազել» մակնիշի ավտոքարշակը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում տուժածը ոստիկաններին հայտնել է, որ ինքը չի տեսել ով, կամ ովքեր են գողացել, դեպքի փաստով էլ Շենգավիթի քննչական բաժնում «գողություն» հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածը հարազատների ու ընկերների հետ 2 օր փորձել է իր կապերով գտնել ավտոմեքենան, մի քանի անգամ այցելել է Էրեբունի վարչական շրջանում հայտնի ավտոշուկա, իսկ Շենգավիթի ոստիկաններն էլ 2 օր իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ տեղեկություն են ստանում, որ ավտոմեքենան գողացել է Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Վլադիմիր Ս․-ն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ