EWF կոնգրեսում ներկայացվել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի տեսլականը մարզաձևի ապագայի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

photo_2025-04-12_11-22-11

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) կոնգրեսին, ինչպես նաև Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի ընտրություններին:

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած կոնգրեսի ընթացքում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը հանդես է եկել ելույթով` ներկայացնելով հայկական ֆեդերացիայի տեսլականը մարզաձևի ապագայի վերաբերյալ:

Հայկական պատվիրակությունը Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի Տեխնիական խորհրդի կազմում առաջարկել է միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանի թեկնածությունը:

Նա ընտրվել է այդ պաշտոնում:

--00—ՅՄ