Տաջիկստանում ապրիլի 13-ի երկրաշարժից հետո ավերվել է գրեթե 100 տուն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

Снимок

Ապրիլի 13-ին Տաջիկստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերվել է գրեթե 100 բնակելի շենք երկրի տարբեր շրջաններում, ևս մի քանի տասնյակ շենքեր են վնասվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության կոմիտեի ճգնաժամային կառավարման կենտրոնից

Հաղորդագրության մեջ նշվում է, որ, ըստ նախնական տվյալների, Ռաշտի շրջանի հինգ գյուղերում ամբողջությամբ ավերվել է 40 բնակելի շենք, մասամբ ավերվել է 5 բնակելի շենք, 3 թեյարան և 1 օժանդակ դպրոցի շենք։

Բացի այդ, Ուշտուրպաստ գյուղում երեք տարեկան երեխան մահացել է փլատակների տակ։ Նրա մահվան մասին ավելի վաղ հայտնել էր Արտակարգ իրավիճակների կոմիտեն։

--00—ՅՄ